ԿարևորՌադիոլուր

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 17.04.2021

  • 44 –օրյա պատերազմի հերոս Հրայր Ասրյանի երազանքը Քարվաճառը Շվեցարիա դարձնելն էլ։ Նա այնտեղ էր ապրում, Շահումյանի շրջանի գլխավոր ճարտարապետն էր:
  • Պատերազմով ընդհատված աշխատանք, որ դեռ ու դարձյալ շարունակություն ունի. Թշնամուն դեմ հանդիման պետք է ապրի հայը, որպեսզի արարի ու ստեղծագործի. Ճարտարի միակ սրճարանը վերաբացվելու է:
  • «Մյուսները կամ այլք» ներկայացումից մի հատված էր. դրվագը՝ վերջին պատերազմից է. ներկայացում դարձած պատմության դերակատարներն 44-օրյա մղձավանջի մասնակիցներն են՝ սիրո, ապրումների, սպասում դարձած կարոտի իրենց երազանքներով:
  • Lumbercraft․ ինչպես հայկական փայտե մարդուկը հաղթեց Zoom-ին եւ TikTok-ին. Ամերիկյան Play Store-ի հավելվածներ բաժնում խաղը հասել է առաջին հորիզոնական:
  • «Սասնա ծռեր»-ը` ֆրանսերենով ու կարիբյան երաժշտության հնչյուններով. Պատմողական թատրոնի լավագույն ավանդույթներով. Այս անգամ Ձենով Օհանը Գվադելուպայից էր, իսկ Մեծ Մհերն ու Սասունցի Դավիթը Կոնգոյից:
Back to top button