ԿարևորՀասարակություն

Պատերազմից հետո կյանք կա․ Ճարտարի միակ սրճարանը վերաբացվելու է

Մարիամ Սարգսյան
«Արցախ» լրատվական

2020թվականի ամռանը Արցախի Ճարտար քաղաքում Հակոբը մշակութային սրճարան բացեց։ Որոշել էր քաղաքի կյանքն ակտիվացնել։ Սրճարանը սեփական գործը դնելու առաջին փորձն էր, որն ընդհատվեց պատերազմով։

Մարտունու Ճարտար քաղաքը այսօր հետպատերազմյան դժվարություններն է հաղթահարում։ Հակոբը հուսով է, որ գալու է նաև իր վնասված գործը վերսկսելու օրը։

Back to top button