ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինաշխատանքները

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն այցելել են շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Պուրակի կառուցման համար կատարվել էին տարածքի նախապատրաստական աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները իրականացվում են Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ, «Բենտոնիտշին» կազմակերպության միջոցով:

Ցուցադրել ավելի
Back to top button