ԿարևորՄիջազգային

Բայդենի արձագանքը` Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացմանը

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացը հակասում է ՀԳՀԾ-ին: Ճապոնիայի վարչապետի հետ Սպիտակ տանը կայացած  համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ռոյթերս» լրատվական գործակալության լրագրողի հարցին, Բայդենն ասել է. «Մենք չենք ողջունում այդ քայլը (ուրանի 60 տոկոս հարստացում) և չենք կարծում, որ այդ ուղղությամբ գնալն արդյունավետ կլինի: Բայց մենք ուրախ են, որ Իրանը շարունակում է համաձայնության գալու շուրջ բանակցությունները»:

Երեքշաբթի, ՄԱԳԱՏԷ-ին հանձնված նամակի ու նախագծման տեղեկությունների համաձայն, Նաթանզի միջուկային համալիրում, IR-4 և IR-6 ցենտրիֆուգների միջոցով իրականացվել է ուրանի 60 տոկոս հարստացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button