ԿարևորՀասարակություն

ԱՀ արտգործնախարարի հետ ԵՄ ներկայացուցչի հանդիպումը Բաքվում դժգոհություն է առաջացրել

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի Երևանում վերջերս կայացած հանդիպման հետ կապված Բաքուն բողոքել է:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ադրբեջանի  ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բաքվում ԵՄ դեսպան Գոստոսիս Յանկաուսկասը կանչվել է  նախարարություն և տեղեկացվել բողոքի  մասին:

ԵՄ դեսպանին փոխանցվել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը չպետք է ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք հաշվի  չեն առնում  հակամարտության ավարտից հետո տարածաշրջանի նոր իրավիճակը և սպառնում են և սպառնան փխրուն խաղաղությանն ու մյուս կողմի անհիմն սպասումներին:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը  հայտարարել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խաթարում են վերջինսի նկատմամբ ադրբեջանական կողմի վստահությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button