ԿարևորՀասարակություն

COVID-19 համավարակի հարցերով ՀՀ ՄԻՊ-ը ստացել է շուրջ 3000 բողոք

2020 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի վերաբերյալ հասցեագրվել է 2952 դիմում-բողոք: Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են հետևյալին.

∙ Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի հիման վրա սոցիալական աջակցության խնդիրներ (այդ թվում՝ համակարգից օգտվելու դժվարություններ, միջոցառումներից օգտվելու համար տվյալներ մուտքագրելու անհնարինություն և այլն),

∙ Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ,

∙ հանրային ծառայությունների (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում) վճարումների կատարման անհնարինություն, դադարեցված մատակարարումների վերականգնում,

∙ սոցիալապես անապահով ընտանիքներին պարենային օգնության տրամադրման խնդիրներ,

∙ պաշտպանիչ դիմակ չկրելու պատճառով վարչական արձանագրություններ կազմելու և բերման ենթարկելու խնդիրներ,

∙ աշխատողների վարձատրության, արձակուրդի տրամադրման խնդիրներներ,

∙ Պարետի որոշմամբ սահմանված նմուշի տեղաշարժման թերթիկի լրացման կարգի, դրա բացակայության պատճառով Ոստիկանության բաժին բերման ենթարկելու կամ վարչական տույժի ենթարկելու խնդիրներ,

∙ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններում ստեղծված խնդիրներ,

∙ վարկային կազմակերպությունների կողմից սեղմ ժամկետներում վարկային պարտավորություններ կատարելու անհնարինություն,

∙ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավոր ազգականների և փաստաբանների՝ COVID-19 և արտակարգ դրությանը վերաբերող բողոքներ,

∙ կենսաթոշակների վճարման ժամկետների ուշացումներ՝ պայմանավորված հաշվառման և փաստացի բնակության հասցեները տարբեր լինելով,

∙ Կորոնավիրուսի թեստավորում իրականացնելու խնդիրներ,

∙ Կրթության իրավունքին (համապատասխան տեխնիկական միջոցի, ինչպես նաև այն ձեռք բերելու հնարավորություն չունենալու պատճառով երեխաների՝ հեռավար կրթությանը չմասնակցելուն) վերաբերյալ խնդիրներ,

∙ Ընտանիքների վերամիավորում և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button