ԿարևորՀասարակություն

Ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Արցախի հեռավոր շրջանների բնակիչներին

Արցախի Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները դաշտային կետ են տեղակայել ՝ գյուղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքէջը:

Բժշկական մոդուլում բնակչության ընդունելության ժամանակ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի ավելի քան 50 բնակիչների:

Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են շուրջ 1500 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին, որոնք Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպությունները նվիրել են Արցախին: Ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել են սննդամթերք, դեղեր և առաջին անհրաժեշտության իրեր:

Back to top button