ԿարևորՀասարակություն

Քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրները

Ապրիլի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն: Նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին:

Բարձր գնահատելով նրա մասնագիտական գիտելիքները, փորձն ու ծառայողական ուղին զինված ուժերում՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արշակ Կարապետյանին կարևոր այս պաշտոնում մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները, բանակի մարտունակության ու կարգապահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և այդ ուղղությամբ զորամասերում տարվող աշխատանքների արդյունքները: 

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ավարտից հետո անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, զինծառայողների արձակուրդների տրամադրման գործընթացին, զորամասերում առօրյա ծառայության կազմակերպանն ու առաջնագծում մարտական հերթապահության անվտանգային միջոցառումներին առնչվող տարաբնույթ հարցերի: Բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ` նախանշելով առաջիկա աշխատանքների գլխավոր ուղղությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button