ԿարևորՀասարակություն

Երևանի բոլոր արևաշատ հատվածները կզարդարվեն վարդերով

Հյուսիսային պողոտայում տնկվել է ցածրաճ տեսակի 890 վարդ, 805 տոսախ և 120 կծոխուր: Մոտ օրերս տնկված վարդերի թիվը կհասնի 3000-ի:

Դեղնանարնջագույն վարդերը կօղակվեն տոսախի կանաչով ու կծոխուրի կարմիրով. պողոտան այսուհետև անցորդներին վառ գույներով կժպտա տարվա բոլոր եղանակներին, նույնիսկ ձմռանը:

Վարդերը քաղաքի կանաչապատման գործում կարևոր դեր են կատարում․

  • բազմամյա են, վարդանոցներն անընդհատ թարմացնելու կարիք չկա,
  • ծաղկում են ամբողջ սեզոնի ընթացքում,
  • տարածքում ստեղծում են գեղեցիկ գունային խաղ,
  • թափառող կենդանիները վարդանոցներ մտնել ու դրանք վնասել չեն կարողանում:

Բացի այդ, հոգեբաններն ասում են, որ վարդերը մարդկանց մոտ դրական հույզեր են առաջացնում:

Երևանի բոլոր արևաշատ հատվածները կզարդարվեն վարդերով:

Ցուցադրել ավելի
Back to top button