ԿարևորՀասարակություն

Ապրիլի 17-ին փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները

Շաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հրազդանի կիրճում նախատեսվող սանիտարական մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը՝ Հրազդանի կիրճ տանող բոլոր 4 ճանապարհներներով:

Երթևեկությունը նշված ժամերին կդադարեցվի նաև Կիրճի ներսում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button