ԿարևորՀասարակություն

ԱՊՀ խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել հայ գերիների վերադարձի խնդրին. Ա. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սանկտ Պետերբուրգ այցի ժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում  ունեցած հանդիպումներին:

«Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպումներ ունեցա Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։

Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձի խնդրին՝ կոչ անելով գործընկերներին համապատասխան դիրքորոշում որդեգրել ադրբեջանցի խորհրդարանականների հետ իրենց շփումներում։ Քննարկել ենք նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- գրել է Արարատ Միրզոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button