ԿարևորՄշակույթ

Ամերիկայն գրականության գրապահարան՝ Հայաստանի ազգային գրադարանում

Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Ընդհանուր ընթերցասրահում բացվել է Ամերիկյան գրականության գրապահարան։ Գրապահարանում առկա և հասանելի գրքերի ցանկում են այն տասը հեղինակները, որոնք տարբեր ժամանակներում արժանացել են Նոբելյան մրցանակակիր, կան գրքեր, որոնց հեղինակներն արժանացել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի։ Բազմաժանր գրքեր՝ ֆանտաստիկայից մինչև վեսթերն և գեղարվեստական գրականություն։

Գրապահարանի մոտ դրված է ցուցավահանակ, որում ներկայացված են ամերիկյան գրադարանների հիմնարար արժեքները, գրադարանային հռչակագիրը, որում ասվում է ընթերցողների որոշակի իրավունքների, այս իրավունքների հավասար հասանելիության ապահովման մասին։ Հռչակագիրը ընթերցողների և գրադարանից օգտվողների համար ապահովում է նաև բազմազանություն և անձնական տվյալների գաղտնիության ապահովում։

«Ես այսօր այստեղ եմ, որպեսզի Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես հանձնեմ ամերիկյան այն գրքերի հավաքածուն, որը տեղ է գտնելու այս տպավորիչ ընթերցասրահում, Ամերիկայն գրականության գրապահարանում»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Տեղեկացա, որ տպագիր գրքի ամենամեծ քանակությունը Հայաստանում հենց Ազգային գրադրանում է գտնվում։ Մինչ այս Գրատպության թանգարանում էի և տպավորված եմ գրատպության ողջ պատմությամբ ու ընթացքով։ Գրադարանի գրքերի և ընթերցանության հանդեպ սերն ու հարգանքը մի ընդհանուր միավորող գիծ է հայերի և ամերիկացիների շրջանում»,- իր խոսքում հավելել է տիկին դեսպանը, վստահեցնելով, որ այն ևս մեծ դեր կունենա Հայաստանի ազգային գրադարանի և դեսպանատան հետագա համագործակցության ձևավորման գործում։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս վստահեցրել է, որ երկկողմ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի և շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նվիրատվության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button