ԿարևորՀասարակություն

Նախագահն ինքնուրույնություն է դրսևորում․ վերլուծաբան

Նախագահը փորձում է ներկայանալ որպես քաղաքական դերակատար և ինքնուրույնություն է դրսևորում՝ ասում  է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարան ավելի հաճախ դիմելու հանրապետության նախագահի գործելաոճին։

«Նախագահի այս դիրքորոշումը ձևական չէ․ կան  մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն, և լավ է, որ Արմեն Սարգսյանն այդ հարցով դիմում է ՍԴ»,-ասում է Բաղդասարյանը։

Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով: Խոսքը  Քաղաքացիական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության մասին է։ Դրանով էականորեն բարձրացվում է վիրավորանքի և զրպարտության համար սահմանված դրամական փոխհատուցման շեմը։ Նախագծի հեղինակը Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։

Ավելի վաղ՝ հանրապետության նախագահը Սահմանադրական դատարան դիմել էր Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Դրանցով ընդլայնվում են ԲԴԽ-ի լիազորությունները։ Այս դեպքում էլ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին։

Ինչո՞ւ է նախագահն սկսել ավելի հաճախ դիմել Սահմանադրական դատարան․ օրենքների որա՞կն է վատացել, թե՞ նախագահի չափորոշիչներն են փոխվել։ Թեմայի շուրջ «Ռադիոլուրը»  զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։

Back to top button