Հրամանը՝ ապրել

Դրմբոնի բժիշկն ու «կարմիր» մանդարինները․ «Հրամանը՝ ապրել»

Չորս օրվա սովն ու ծարավը միանգամից անհետացան, երբ իր սանհրահանգիչը մի քանի մանդարին գրկած ներս մտավ։ Կերան, հետո հասկացան, որ մանդարիններն արյունոտ էին, բայց պատերազմում մանդարին գտնելն իսկապես հրաշքի պես մի բան է։

Տիտանն ասում է, որ այս կռվում իր միակ պարտությունն այն էր, որ մահից փրկեց զինվորներին, բայց թշնամուց չկարողացավ փրկել։ Շատ վիրավորներ մնացին Շուշիում, որովհետև նրանց չէին կարող դուրս բերել։ Հիշում է, որ այդ վիրավորներից մեկը զանգեց մորն ու հրաժեշտ տվեց։

Երբ դարանակալած թշնամու շնչառության տակ իրենք փորձում էին փրկվել, Տիտանը ուզում էր զանգել մորը, սակայն հիշեց այդ զինվորին ու ինքն իրեն ասաց. «Եթե զանգեցիր, ուրեմն դու արդեն ընդունում ես պարտությունդ…»։ Բժշկի մայրը որդու ձայնը լսեց այն ժամանակ, երբ Տիտանը հասավ Ստեփանակերտ։

Back to top button