ԿարևորՀասարակություն

Վանաձորում իրականացվել է “Հիշողության պարտեզ” միջազգային ակցիան

Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը “Հիշողության պարտեզ” միջազգային ակցիայի շրջանակներում Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան պուրակում անցկացրել է “Հաղթանակի այգի” խորագիրը կրող ծառատունկ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի 80 ամյակին:

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզային և քաղաքային իշխանության, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մի խումբ ներկայացուցիչներ: Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմի զոհերի: Տնկված յուրաքանչյուր ծառը Հիշողության պարտեզի մի մասինիկն է և պատերազմի ընթացքում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող խորհրդանիշ:

Ցուցադրել ավելի
Back to top button