Հատվող եթեր

Ստվերում հայտնված լույսը կամ ստվերների թատրոնը․ «Հատվող եթեր»

Ստվերների թատրոնն անցել է հազարամյակների ճանապարհ, այն իր բնույթով ծիսական է։ Գրեթե բոլոր ժողովուրդներն ունեցել են ստվերների թատրոն, բայց քչերին է հաջողվել պահպանել և սերնդեսերունդ փոխանցել տիկնիկային թատրոնի այս ինքնատիպ դրսևորումը։

Հայաստանում այդ ավանդույթները վերականգնել և հաջողությամբ հայ հանդիսատեսին է ներկայացնում «Այրոգի» ստվերների թատրոնը: Թատրոն, որի անձնակազմը դեռ 80-ականների սկզբում ստեղծված «Այրուձի» հեծյալ արշավախմբի անդամներն են, թատրոն, որի հիմքը դրվել է մի ամուր և հավատարիմ ընկերության շնորհիվ, թատրոն, որտեղ լույսի և ստվերի համադրության արդյունքում ստեղծվում է արվեստ, թատրոն, որն ունի հարուստ խաղացանկ, ուրույն դիմագիծ և հավատարիմ է մնացել իր արվեստին մինչ օրս:

Թատերախմբի կյանքի անբաժանելի մասն է ստվերների թատրոնը: Ուսումնասիրելով ստվերների թատրոնի հարուստ պատմությունը, տիրապետելով յուրօրինակ գաղտնիքներին, վարպետությանը՝ թատերախմբին հաջողվեց շունչ ու հոգի տալ իրենց յուրօրինակ հերոսներին՝ հաղորդելով նոր կյանք, նոր մոտեցում, նոր արվեստ: Զրույց «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button