ԿարևորՄշակույթ

Նրա կինոն շատերն են սիրում. Ռոման Բալայանն այսօր դարձավ 80 տարեկան

Այսօր կինոյի Վարպետի՝ Ռոման Բալայանի ծննդյան օրն է, նա այսօր դառնում է 80 տարեկան: Կինմատոգրաֆիստների միությունը շնորհավորել է Վարպետին հոբելյանի առթիվ:

«ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆՆ այն անհատն է, որ հայտնվելով Խորհրդային կինոյի մեծ հորձանուտում, կարողացավ իր տաղանդի, կինոյին իր նվիրվածության, արվեստին չդավաճանելու իր ճանապարհի ազնվության շնորհիվ նվաճել Խորհրդային կինոյի բարձունքները: Նրա կինոն սիրելի է միլոնավոր մարդկանց, որոնք կինոյում տեսնում են մարդուն, մարդու խնդիրը, մարդու մտածմունքն ու հոգսը, մարդու ներքին հակասություններն ու կռիվը:

Ռոման Բալայանը նաև այն անհատն է, որը միշտ կանգնած մնաց հայ կինոյի կողքին՝ մշտապես իրագործելով նախագծեր, գործեր, որոնք միտված են զարգացնելու հայկական կինոն, կինո բերելու նոր սերունդ, որը կքայլի ժամանակի հետ:

Կրկին ու կրկին շնորհավորում ենք Վարպետին՝ ցանկանալով ամուր առողջություն, ստեղծագործական եռանդ, նոր մտահղացումներ, նոր ֆիլմեր, նոր ծրագրեր ու նախաձեռնություններ:Միշտ սիրով սպասում ենք Հայաստանում, Արցախում, ուր միշտ վերադառնում է ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ», — ասվում է Կինմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button