ԿարևորՀասարակություն

Կառավարությունն առաջարկում է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և 7-ը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրել է «ՀՀ տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը:

Ըստ նախարարի՝ օրենքի ընդունմամբ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագիծը պետք  է շրջանառվի, ընթերցումներ անցնի, և մինչ այդ էլ բարձրաձայնում են թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու համար, թե ինչ ընկալումներ կան: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեմ է ներկայացված տեսքով նախագծի ընդունմանը, քանի որ այն նաև Աշխատանքային օրենսգրքով հանգստի օրերի քանակը նվազեցնում է: Հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկել է 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ուսումնասիրել բոլոր շերտերը և գալ ընդհանուր եզրակացության: Նիստում քվեարկության դրված նախագիծը ստացել է մեկ դեմ ձայն:

Ցուցադրել ավելի
Back to top button