Հայագիտակ

Ինչպես 355 տարի առաջ վերջապես հաջողվեց տպագրել հայերեն Աստվածաշունչը․ «Հայագիտակ»

Ոսկան Երևանցու երազանքի ճանապարհին, տպագիր հայերենով տեսնել Աստվածաշունչը, կանգնած էր Վատիկանը։ Կաթոլիկ եկեղեցին թույլ չտվեց Երևանցուն Իտալիայում տպել գիրքը, քանի որ նա չէր ուզում Աստվածաշունչը տպագրել՝ ըստ Վատիկանի հաստատած կանոնների։

Ելքը գտնվեց։ Հոլանդական Ամստերդամում 1666 թվականին ոչ միայն հայերեն տպատառեր ստեղծվեցին, այլև բարձրորակ փորագրանկարներ, որոնցով զարդարեցին առաջին հայ տպագիր Աստվածաշունչը՝ պահպանելով միջնադարյան ձեռագիր մատյանների ավանդույթը։

Երկու տարվա մեջ Երևանցին հրատարակեց 5000 գիրք, որը հսկայական տպաքանակ է անգամ այսօրվա համար։ Այս տարի նշում են հայ առաջին տպագիր Աստվածաշնչի 355-ամյակը։

Ցուցադրել ավելի
Back to top button