ԿարևորՀասարակություն

Գառնու տաճարը՝ գիշերային լուսավորությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Գառնու տաճարի տեսանյութը՝ գիշերային գեղեցիկ լուսավորությամբ։

Գառնու տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ) տիպի միակ կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: 

Տաճարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ Ազատ գետի աջ ափին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի: Բաղնիքի խճանկարով հատակը պահպանվել է․ այն կազմված է 15 գույնի բնական քարերից։ 2011 թ․ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ մրցանակին։

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Ցուցադրել ավելի
Back to top button