ԿարևորՀասարակություն

Բարի գալուստ պարոն նախագահ. Հայաստանի ու Վրաստանի նախագահները թվիթերում ողջունել են միմյանց

Վրաստան այցից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերում վրացերենով գրառում է արել, կից հրապարակել հայերեն տարբերակը։

«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում»,- երկու լեզուներով գրել է Սարգսյանը:

Ժամեր անց գրառումով կիսվել է Սարգսյանի վրաց գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին, ավելացնելով՝ «Բարի՛ գալուստ Վրաստան, պարո՛ն Նախագահ»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա այցը Վրաստան մեկնարկելու է ապրիլի 15-ին: Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button