Սփյուռքի ձայնը

Առաջին հանրապետության դասերը երրորդ հանրապետությանը․ «Սփյուռքի ձայնը»

Առաջին հանրապետության ստեղծումը միայն ՀՅԴ անդամների ջանքերով չէր: Այն պատկանում է ողջ հայությանը, ասում է «Հայաստանի Հանրապետության կերտման հերոսապատումը» գրքի հեղինակ, հալեպահայ գրող Ավո Քատրջյանը։

Որտեղի՞ց է տվյալներ վերցրել հալեպահայ գրողը, պատմության ի՞նչ նոր էջեր է բացում. հարցերի պատասխաններն են փորձել գտնել «Վանաձայն» ռադիոկայանը նրա հետ զրույցում։

Ավո Քատրջյանը նշում է, որ աշխատանքները սկսվել են առաջին հանրապետության 100-ամյակից հետո։ Նախաձեռնողներց են «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանն ու լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունին։

«Որպեսզի աշխատանքներն ու հիմնավորումները ճշգրիտ լինեն, օգտագործել եմ տարբեր հեղինակների աշխատություններ, հաշվի առնելով այն, որ որևէ թվականի սխալ ներկայացումը՝ պատմությունն ու իրադարձությունները կարող են խեղել»,- ասում է գրողը:

Ավո Քատրջայնն օտվել է նաև հայաստանյան արխիվներից, որոնցով գիրքն ավելի պատկերավոր և մանրամասն է ներկայացնում մայիսի 28-ն ու առաջին հանրապետության կերտումը:

100 –ամյակի առիթով խորհրդանշական 100 իրադարձության մասին պատմող գիրքը նաև ազգային ու պետական հարցերի լուծումների ժամանակ թույլ տված բացթողումներից զերծ մնալու հնարավորություն կտա, ասում է գրողը:

«Այս գիրքը համայն հայության հերոսապատման պատմությունն է: Նկատի չունենք ժողովրդի միայն մեկ հատվածին: Պատմությունը չի կարող ուրանալ, որ առաջնորդող ուժը՝ ՀՅԴ –ն էր, սակայն խորքում ողջ ազգն էր համախմբված և ուզում էր անկախ Հայաստան ունենալ: Պարզ ու հասարակ հայից մինչև Արամ Մանուկյաններ ու Թովմաս Նազարբեկայններ: Այսինքն, հարյուրավորների մեջ չպետք է տեսնել միայն կարկառուն դեմքերի»,- ավելացնում է հալեպահայ գրողը:

Ավո Քատրջյանն ասում է, որ երբ գիրքը յուրաքանչյուրի ձեռքում լինի, առաջին միտքն այն չպետք է լինի, թե այն պատմում է դաշնակցականների մասին, այլ հայ ժողովրդի ձգտումների մասին է: 1917-թվականից մինչև 1920-թվականը ներկայացնող գիրքը երեք բաժնից է բաղկացած: Առաջինը՝ անկուսակցական, ռուսական բանակում ծառայողները: Երկրորդ՝ Արամ Մանուկյան, Դրո, Գարեգին Նժդեհ և այլոք, որոնք երդվել էին ամեն ինչ անել հայրենիքի համար՝ առանց փառքի դափնիներին արժանանալու: Երրորդ՝ տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ, անկուսակցականներ և այլն, որոնք ևս մտահոգ էին հայրենիքի ապագայով:

«Անուններ կան, որոնք անհայտ են մեզ, օրինակ՝ Լևոն Ադունց, Լևոն Թաթեոսյան, Սուրեն Թարխանյան, Սահակ Թորոսյան, Հմայակ Խաչատրյան, Հովակիմ Մելիքյան, Սեդրակ Ջալալյան, Արշակ Ջամալյան և այլն: Անուններ, որոնք անհայտ են հայությանը, սակայն պակաս կարևոր գործ չեն արել Առաջին Հանրապետության կերտման օրերին»,- ասում է Ավո Քատրջյանը:

Հալեպահայ գրողը նկատում է, որ այս և նման այլ ձեռնարկների կարևորությունը 21-րդ դարում, 3-րդ հանրապետության պահպանման և արած սխալներից դասեր քաղելու կարևոր ուղեցույց կարող են լինել:

Ցուցադրել ավելի
Back to top button