ԿարևորՀասարակություն

Ապրիլի 17-ին շաբաթօրյակ. մաքրում ենք Հրազդանի կիրճը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»  համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ:
Սկիզբը՝ ժամը 10։00։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։
Մեկնարկային կետերն են՝

  • Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)
  • Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք
  • Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Ցուցադրել ավելի
Back to top button