Գերդաստաններ

Խաշը գիշերն են ուտում. Գեղամ Գրիգորյանի «գաղտնիքները»․ «Գերդաստաններ»

Եթե երգեինք այդքան անխնա, ինչպես Գեղամ Գրիգորյանը, շատ շուտ կսպառվեինք. հայ անվանի տենորի մասին այսպես էր արտահայտվել աշխարհահռչակ Դոմինգոն։

Գեղամ Գրիգորյանը կատարեց համաշխարհային երգացանկի գլխավոր արիաները, հանդես եկավ համաշխարհային օպերային բեմերում իր ժամանակի երևելիների, կամ ինչպես այսօր են ասում, աստղերի հետ:

Մտերիմները հիշում են, որ սիրում էր մարդկանց «ազիզով» դիմել, անչափ բարի, ջերմ ու ընկերական էր։

Սիրում էր խաշ (ո՞ր մի հայը խաշ չի սիրում), գերադասում էր այն ուտել գիշերը, ասենք ժամը 1-ին (ո՞ր հայն է խաշը գիշերն ուտում)։ «Ազիզ, դու չգիտես, խաշը գիշերն են ուտում»,- ասում էր։

Սիրում էր կերակուր պատրաստել, նարդի խաղալ, ոգևորվում հաղթանակից։ Երիտասարդ երգիչներին էլ խորհուրդ էր տալիս երգել հայ ժողովրդական երգեր։«Նա, ով չի տիրապետում հայ ժողովրդական երգարվեստին, լավ երգիչ չի կարող լինել»,- ասում էր։

Back to top button