ԿարևորՀասարակություն

Սևանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքները

Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն, և այս տարի էլ համայնքում իրականացվելու են հիմնանորոգման, բարեկարգման և փոսալցման մի շարք աշխատանքներ:

Համաձայն արդեն իսկ առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` օրերս Սևանում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:Գործընթացի մեկնարկը տրվել է Նաիրյան փողոցից, որին կհաջորդեն Խաղաղություն, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Շինարարների, Էներգետիկների, Աբովյան, Հրազդան, Մյասնիկյան, Չարենց, Դեմիրճյան, Շահումյան, Գեղամա, Ռուսական, Ելենովկա, Գոմաձոր թաղամասի Խորհուրդների, Երիտասարդական, Ցամաքաբերդ թաղամասի Գայի, Գագարինի Կոմիտաս, Երիտասարդական փողոցների փոսային նորոգմա և ճաքալցման աշխատանքները: Աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկում է շուրջ 5930 քմ, որն իրականացվելու է համայնքային բյուջեի միջոցներով: Աշխատանքներն իրականացվում են «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից։

2020-ին մեկնարկել և այս տարի կշարունակվի Մ-4 Ցամաքաբերդ-Գոմաձոր՝ 6,3 կմ-ոց ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը, այս տարի էլ համայնքի կողմից ներկայացված են երեք սուբվենցիոն ծրագրերը ճանապարհաշինական են: Ծրագրային հայտերի հաստատումից հետո համայնքում կմեկնարկեն «Սևան համայնքի Ս. Սևանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ», «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում», «Սևան համայնքի 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրերը:

Ցուցադրել ավելի
Back to top button