Սփյուռքի ձայնը

Սփյուռքահայ մասնագետների առաջարկած ազգային ինքնության բաղադրիչները դպրոցներում․ «Սփյուռքի ձայնը»

Դպրոցներում ազգային արժեքների ներմուծման արդյունքները թեև շատ ուշ են երևում, սակայն դրանք կարևոր են ապագա Հայաստանի համար: Նորվեգիայից և Վրաատանից «Ի գործ» ծրագրով Հայաստանում գտնվող կրթության ոլորտի մասնագետները հետաքրքիր ծրագիր ու վերապատրաստումների շարք են սկսել:

Նորվեգիայից Անդրանիկ Կոստանյանն այսօր աշխատում է ԿԳՄՍ նախարարությունում: Նարինե Սիրականյանը Վրատանից է, ուսումնասիրել է Վրաստանի տարածքում գործող հայկական դպրոցների խնդիրներն ու առանձնահատկությունները, աշխատում է կրթության տեսչական մարմնում:

Անդրանիկ Կոստանյանը և Նարինե Սիրականյանը նշում են, որ Հայաստանում սկսել են ծրագրեր և սեմինարների շարք: Խոսքը՝ սփյուռքահայ մասնագետների կողմից առաջարկված և արդեն գործնական փուլ թևակոխող շատ կարևոր նախագծի մասին, այն է՝ «Ազգային ինքնությունը հանրակրթական դպրոցներում»:

Տարբեր առարկաների դասավանդման միջոցով երեխաներին տրվելու է բազմաբնույթ տեղեկատվություն՝ ազգային ինքնության վեց կարևոր բաղադրիչների՝ հայոց լեզվի, գրականության, եկեղեցու և կրոնի, պատմության և մշակույթի մասին։ 100 դպրոցի 400 մասնակից ներգրավված է եղել վերապատրաստման դասընթացներին։

Եթե, օրինակ, մաթեմատիկա ես դասավանդում, համաչափություն թեման բացատրելիս կարող ես ներկայացնել մեր խաչքարերը և այլն: Սա երեխաներին ազգային արժեքներին ու ինքնությանը մոտ լինելու առիթ կտա, ասում է Նարինեն: Ուսուցումը պետք է կապել կյանքին։

Ցուցադրել ավելի
Back to top button