Հաջողության նոտա

Պետք է փորձել անել այն, ինչ դժվար է․ Արամ Փախչանյանի «Հաջողության նոտան»

Հաջողության հասնելու համար պետք է փորձել անել այն, ինչ դժվար է՝ ասում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։ Նա կարծում է, որ պետք է ունենալ ուժեղ թիմ և չվախենալ վառ անհատականություններին ներգրավելուց, քանի որ միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողության:

Արամ Փախչանյանն ասում է, որ պետք չէ վախենալ նորարարություններից: Նա Հայաստանում կրթության նոր մոդել ու պահանջներ է առաջարկում աշակերտին և ուսանողին: Համարում է, որ երեխայի կրթության պատասխանատուն ծնողն է։ «Հաջողության կհասնենք, եթե կարողանանք գիտակցելով ներկան՝ նայել դեպի ապագա»,– նշում է Փախչանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button