ԿարևորՄիջազգային

Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ-ի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի որոշմանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախօրեին հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը դադարեցնելու է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը, ընդ որում` և՛ կանոնավոր, և՛ չարտերային չվերթերը։

«Ռուսաստանի որոշման տողատակում քաղաքական պատճառ չեմ տեսնում: Զուտ առողջապահական նկատառումներից ելնելով ընդունված որոշում է»,- ասել Չավուշօղլուն:

Վերջինս նշել է, որ Անկարայի և Մոսկվայի միջև մեկնարկել են համագործակցության զարգացման վերաբերյալ հանդիպումները:

Նրա հաղորդմամբ՝ Ռուսաստանին հայտնել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցելու իրենց ցանկությունը, ինչպես որ նախորդ տարի այդ ոլորտում համագործակցել են Գերմանիայի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button