ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց զոհերի և անհետ կորածների թվերը

Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների և անհետ կորածների թվեր հրապարակեց.

«Այսօրվա դրությամբ մենք ունենք մահվան վկայականով 3621 զոհ և 321 անհետ կորած, միևնույն ժամանակ, ունենք ԴՆԹ հետազոտության ենթակա 201 մարմին կամ մասունք, 100 նույնականացված մարմին, բայց հարազատները տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը»:

Փաշինյանն ընդգծեց՝ շատ հայրենակիցներ հավատում են, որ իրենց հարազատները ողջ են կամ գերեվարված.

«Կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտությանը, և իրենք իրենց նախաձեռնությամբ արտերկրում ԴՆԹ հետազոտություն են իրականացնում: Մենք այդպիսի դեպքերում առաջարկում ենք պետության միջոցներով իրականացնել հետազոտությունը, բայց կան դեպքեր, երբ հրաժարվում են, ասում են՝ թողեք, մենք կանենք, որպեսզի ամեն բան լինի մեր վերահսկողության տակ»:

Վարչապետի խոսքով՝ մեր զոհերի թիվը կլինի 4000-ին մոտ: Այնուհետև Փաշինյանը խորհրդարանին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Ցուցադրել ավելի
Back to top button