ԿարևորՀասարակություն

Միայն Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավորումը կարող է համարվել վերջնական լուծում․ ՀՀ ԱԳՆ

«Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլոր կողմերի իրավունքները և հիմնված կլինի Արցախի ինքնորոշման իրավունքի հիման վրա, կարող է համարվել հակամարտության կարգավորում»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Այվազյանը նշել է, որ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ոչ բոլոր կետերն են իրագործվում, և կոչ են անում մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց հայրենադարձության, Արցախ անարգել մուտքի, կրոնական, մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ քայլեր ձեռնարկել:

«Ադրբեջանը, իր ռազմատենչ հայտարարություններով, խոչընդոտում է կառուցողական քաղաքականությանը, և միայն ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- նշել է նախարարը:

«Մենք պարբերական շփումներ ունենք ԵԱՀԿ համանախագահների հետ, և կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել համանախագահներին տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի համաձայն»,- ասել է Արա Այվազյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button