Վերնատուն

Հայկական կինոյի «1 օրը» կամ ի՞նչ անել ուժեղ և զարգացած կինեմատոգրաֆ ունենալու համար․ «Վերնատուն»

Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր։ Այդ օրը Հայաստանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվելու են հայկական ֆիլմեր։ Օրացուցային տոները, փառատոններն ու միջոցառումները հայաստանյան մշակութայն դաշտում քիչ չեն, սակայն դրանք որոշակիորեն շատ բան չեն փոխում․ չի փոխվում մեր վերաբերմունքը արվեստի ու մշակույթի հանդեպ, ոլորտի շատ խնդիրներ լուծում չեն գտնում, արմատական փոփոխություններ ու զարգացումներ տեղի չեն ունենում։

Ի՞նչ կարող է փոխել Հայ կինոյի օրը, եթե մենք ուզում ենք ուժեղ և զարգացած կինեմատոգրաֆ ունենալ։ «Մեր մշակույթի կառավարումը կատարվում է սովետական մեթոդներով։ Մենք մինչ օրս շարունակում ենք պտտվել խորհրդային շարժանիվով և մեր մեջ ուժ չենք գտնում աշխարհում արդեն գոյություն ունեցող մոդելներ կիրառելու, արմատական փոփոխություններ կատարելու, որոնք ցավոտ կլինեն, բայց կարող են առողջարար նշանակություն ունենալ», – ասում է կինոգետ , թարգմանիչ Զավեն Բոյաջյանը։

Back to top button