ԿարևորՀասարակություն

«Հայաստան» հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում․ Արայիկ Հարությունյանն ընդունել է կառույցի ներկայացուցչին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող շինարարության ընթացքն ու նոր սկսվելիք ծրագրերը: Կառույցի փոխտնօրենը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մի քանի բազմաբնակարան շենքերի կառուցման մրցույթներ են հայտարարված, նախագծման փուլում են Ասկերանի շրջանում մի քանի նոր բնակավայրեր: Լրացվել է այն համայնքների շարքը, որոնք առաջիկայում մայրուղիներին կապող ասֆալտապատ ճանապարհներ կունենան:

Նախագահ Հարությունյանը իր խոսքում կարևորել է հատկապես Կարմիր շուկա բնակավայրում իրականացվելիք շինարարական աշխատանքները: Հաշվի առնելով բնակավայրի ռազմավարական նշանակությունը՝ Հիմնադրամն այնտեղ 100 տուն կառուցելու հովանավորություն է ստանձնել, որոնց հողային աշխատանքները սկսվելու են առաջիկա օրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button