ԿարևորՄիջազգային

Իրանը հայտարարում է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է ստանալ 60% հարստացված ուրան

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը երեքշաբթի օրը թվիթերում գրել է. «Երեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ին ուղղված նամակում նշվել է, որ ուրանի 60 տոկոս հարստացումն իրականացվելու է Նաթանզի միջուկային համալիրում՝ նոր IR-4 և IR6 ցենտրիֆուգների երկու շղթաներում»:

Նա հավելել է, որ տեխնիկական գործընթացը մեկնարկել է և առաջիկա շաբաթ նախատեսվում է ստանալ 60 տոկոս հարստացված ուրան: Ղարիբ Աբադին նշել է, որ այս քայլը, որն իրականացվում է ի պատասխան Նաթանզում իրականացված դիվերսիոն  հարձակման, մեծ ազդեցություն է ունենալու ռադիոֆարմացման արտադրանքի որակի ու քանակի բարձրացման վրա:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը չորեքշաբթի օրվանից կսկսի ուրանի հարստացումը 60% -ով:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) 26  և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասամբ կասեցնել իր պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները: Իրանը  մշտապես հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ իր ստանձնած պարտավորություններին, եթե պատժամիջոցները չեղարկվեն, և ՀԳՀԾ-ով նախատեսված Թեհրանի շահերն ապահովվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button