Հայկական հարց

Բոլշևիկները ցանկանո՞ւմ էին հիմնարար լուծել ազգային հարցը․ «Հայկական հարց»

Խորհրդային իշխանությունները խոստացան ինքնորոշման իրավունք տալ ճնշված ազգերին: Մի խումբ հայ գործիչներ, ոգևորվելով այդ խոստումից, փորձեցին լուծում գտնել Հայկական հարցի համար: Նրանց ջանքերով նաև ընդունվեց Թուրքահայաստանի մասին դեկրետը կամ հրովարտակը:

Մինչ այդ ստեղծված հատուկ հանձնաժողովի կազմած ծրագրի համաձայն՝ Արևմտյան Հայաստանում պետք է հիմնվեր անկախ պետություն, իսկ Արևելյան Հայաստանը, ներքին ինքնավարության իրավունքով, մնալու էր Ռուսաստանի կազմում:

Այդ դեկրետի հիմքում դրված էր հետևյալ կարևոր դրույթը. խորհրդային կառավարությունը պաշտպանելու էր Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը:
«Թուրքահայաստանի մասին դեկրետը»՝ մաս 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button