ԿարևորՀասարակություն

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքար՝ Արարատում

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն Արարատ համայնքում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցեկ են նաև Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սեդրակ Թևոնյանը և Սոս Ավետիսյանը, Արարատ համայնքից զոհված զինծառայողների ընտանիքների անդամները, հարազատներն ու ընկերները, ինչպես նաև համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը և այլ համայնքապետեր, համայնքի բնակիչներ, հոգևորականներ:

Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ օծվել է Արարատ համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, որից հետո Սրբազան հոր հանդիսապետությամբ կատարվեց նաև հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր անմահ հերոսների: Խաչքարը տեղադրվել է Արարատ համայնքի բնակիչ Վալոդյա Մկրտչյանի ազնիվ բարերարությամբ: Խաչքարի քանդակագործն է Զաքար Բալումյանը, իսկ ճարտարապետը՝ Գարեգին Կնյազյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button