ԿարևորՀասարակություն

Արմեն Սարգսյանը կմեկնի Թբիլիսի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի կժամանի վաղը՝ ապրիլի 15-ին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Ըստ տեղեկության՝ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև: Պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը կայցելի հայկական եկեղեցի:

Ցուցադրել ավելի
Back to top button