ԿարևորՀասարակություն

ԱՀ ԱԺ նախագահը և պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Ապրիլի 14-ին լրանում է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 29-րդ տարելիցը:  Արթուր Մկրտչյանի հիշատակը ոգեկոչելու նպատակով նրա շիրմաքարին են այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավորներ:

 ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, այդուհանդերձ նրա կյանքի ուղին և ճակատագիրը հավերժացան հայոց նորագույն պատմության մեջ։ 

«Հիրավի, Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից է, ով ունի բարոյական նկարագիր, այդ իսկ պատճառով առհավետ ապրում է ժողովրդի հիշողության մեջ:

Այն աստվածաշնորհ քաղաքական գործչի տաղանդը ,որ ուներ Արթուր Մկրտչյանը, ծառայեցրեց միմիայն իր ժողովրդին: Ժողովուրդը վստահում և հավատում էր նրան:

Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունը պետք է միասնական լինի, որը երկրի պահպանման գործում կարևոր նախապայման է:

Միասնականության շնորհիվ 90-ականներին հաղթանակ կերտեցինք, անմիասնականության հետևանքով, ցավոք,այսօր կրում ենք իրականության դառը պտուղները»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Ցուցադրել ավելի
Back to top button