ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ, 80 «կողմ», 33 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունել է հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

Հակակոռուպցիոն դատարանը կունենա 15 դատավոր, որոնցից 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

Հակակոռուպցիոն դատարանում քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button