ԿարևորՀասարակություն

Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել․ Քաղավիացիա

Fly Armenia Airways–ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ տարածած հայտարարությամբ։

«Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել:

Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button