ԿարևորՀասարակություն

«Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է․ դիմել կարող են Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։

Ծրագրի տևողությունը յուրաքանչյուր տարվա համար 11 ամիս է: Այս տարվա ընթացքում 175 քաղաքացի արդեն իսկ հնարավորություն է ստացել վերադառնալ աշխատանքի՝ պետության հաշվին կազմակերպելով երեխայի խնամքը։ Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:

Առաջիկայում ծրագրին առնչվող մի շարք փոփոխություններ են նախատեսվում, որոնք էականորեն կբարձրացնեն ծրագրի արդյունավետությունը:

Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվող գումարի չափը կազմում է դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Back to top button