ԿարևորՄիջազգային

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակը կոչ է արել հանգստի համար չմեկնել Թուրքիա

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը կոչ է արել ռուսաստանցիներին, որոնք պատրաստվում էին հանգստանալ Թուրքիայում, հայրենասիրություն դրսևորել և մոռանալ այն երկրի մասին, որի իշխանությունները հայտարարել են Ղրիմի բռնակցման մասին: Նա ընդգծել է, որ նման որոշումը պետք է կայացվի սեփական ընտրությամբ, այլ ոչ թե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով:

Նախօրեին Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button