ԿարևորՀասարակություն

Հայաստանում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները

Հայաստանում մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները։ Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք պատվաստվում են «Sputnik-V»-ով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:

Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով։

COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: 

Ռիսկի խմբերն են՝ 

  • 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները.
  • 65 և բարձր տարիքի անձինք.
  • բուժաշխատողները.
  • տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները.
  • սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները: 

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով։ 

Ցուցադրել ավելի
Back to top button