Դպրություն

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա 21-րդ դարի ուսուցիչը․ «Դպրություն»

Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա սովորելու հանրակրթական դպրոցում՝ իր կարողություններին ու կարիքներին համապատասխան։

Սկզբունքորեն այդ կարիքները պետք է բավարարվեն հանրակրթական դպրոցում և պետք է հստակ ըմբռնել, որ այս իրավունքն ապահովելը դպրոցի և պետության պատասխանատվությունն է։

Անցնելով համընդհանուր ներառական կրթության՝ պետք է փաստել, որ այս մոտեցումը պահանջում է ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցում։ Ի՞նչ է նախատեսում հանրակրթության նոր չափորոշիչը համընդհանուր ներառական կրթության բնագավառում:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյան․

Ոչ միշտ է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարողանում են յուրացնել գիտելիքների այն ծավալը, որը յուրացնում են իրենց համադասարանցիները: Նոր չափորոշիչով ավելի մեծ հնարավորություն է ստեղծվում նրանց համար:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, պրակտիկ հոգեբան Նաիրա Հարությունյան․

Ներառական կրթության ոլորտում խնդիրները շատ են, երեխաների հետ աշխատող մասնագետների գիտելիքների, կարողությունների, հմտությունների պակաս կա: Դժվարություններն ու բացթողումներն ակնառու են: Ավելի խնդրահարույց են մեթոդները, որոնցով աշխատում են դպրոցներում: Դրանք քիչ թե շատ չափելի են, և անհատական մոտեցման համար կիրառելի չեն:

Ցուցադրել ավելի
Back to top button