ԿարևորՄիջազգային

Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենի միջև:

Մանրակրկիտ քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը և միջազգային օրակարգի մի շարք արդիական ասպեկտներ: Ջո Բայդենը հաստատել է Ռուսաստանի նախագահին նախապես փոխանցված հրավերը ՝ մասնակցելու Կլիմայի գագաթնաժողովին, որը հեռավար տեղի կունենա ապրիլի 22-23-ը:

Երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը գլոբալ անվտանգության ապահովման ամենակարևոր ոլորտների շուրջ, որոնք կբխեն ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլև ամբողջ համաշխարհային հանրության շահերից:

ԱՄՆ նախագահն առաջարկել է անձնական հանդիպում կազմակերպել մոտ ապագայում։

Ներուկրաինական ճգնաժամի վերաբերյալ տեսակետներ փոխանակելիս՝ Վլադիմիր Պուտինը նախանշել է Մինսկի միջոցառումների փաթեթի հիման վրա քաղաքական կարգավորման մոտեցումները:

Ցուցադրել ավելի
Back to top button