Վերնատուն

Արվեստ, որը «ժամանակից դուրս» է․ «Վերնատուն»

Ի՞նչ է նշանակում լինել «ժամանակակից» արվեստում, ինչպե՞ս հարաբերվել ժամանակի հետ և լինել ազատ ու ինքնաբավ ստեղծագործող։ Ճիշտ է արդյո՞ք այն մտայնությունը, որ կերպարվեստը մեռել է, իսկ աբստրակցիոնիզմը՝ հնացել։ «Մենք չգիտենք արվեստն ինչպես «օգտագործել» հասարակությանը առողջացնելու համար։

Դա շատ կարևոր «սնունդ» է ժողովրդի համար, այդ «սնունդը» նաև առողջարար է, որի պակասն այսօր ակնհայտ է», — ասում է նկարիչ-աբստարակցիոնիստ Գարիկ Կարապետյանը։

Նա Հայաստանում մինչ օրս անհատական ցուցահանդես չի ունեցել, փոխարենը՝ ցուցադրվել է Եվրոպական մի շարք քաղաքներում, Միացյալ Նահանգներում և այլուր։ Ասում է, որ իր արվեստը «ժամանակից դուրս» է և ինքը ոչ մի ջանք չի գործադրում իր ստեղծագործությունները ցուցադրելու, ներկայացնելու, վաճառելու համար։

Back to top button