Ստարտափ Հայաստան

14-ամյա Ավետի եկամտաբեր բիզնեսները․ «Ստարտափ Հայաստան»

Ես ու Ավետը քայլում ենք Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկով ու ոչ մեկը հատուկ հետաքրքրությամբ չի նայում մեզ։ Ես գիտեմ, որ քայլում եմ 14 տարեկան տղայի հետ, որն արագ- արագ խոսելով պատմում է, թե ինչ պետք է անենք քիչ հետո, ու թվում է, թե բոլորը գիտեն, որ Ավետն արդեն երկու հիմնական բիզնես ունի։

Առաջին հայացքից Ավետը ոչնչով չի առանձնանում իր տարեկիցներից։ Պայուսակն ուսին գցած, ջինսն ու բոթասները հագած (որ ամբողջ օրը վազվզելը հեշտ լինի), վարդագույն այտերով տղան հաճախ է գնում այն ճանապարհով, որով միասին անցանք։

Պատանին իր հավաքած գումարով բիզնես սկսեց ու հաջողեց, ամենահետաքրքիրն առջևում է։

Ավետն իր տարիքում հասցնում է և՛ դպրոց գնալ, և՛ սովորել, և՛ այնպես անել, որ ոչինչ չտուժի… և բիզնեսով զբաղվի, և անգամ տղաների հետ այսուայնկողմ է հասցնի գնալ։

Back to top button