

Նրա անցած ճանապարհը իրական հաջողության պատմություն է: Նա շատ հայտնի մարդկանց է հանդիպել, բայց ամենակարևորը իր ուսուցչուհին է, ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գալաչյանը, ով փոխանցել է այն դպրոցը, որի շնորհիվ բազմաթիվ ճանապարհներ են բացվել: Ճանաչված սոպրանոյի ձայնը հնչել է նաև Հռոմի պապի առաջ, Վատիկանում, պատարագին: