Էկոսֆերա

Վերապատրաստվելու և ժամանակակից տեխնիկայով զինված լաբորատորիաներ ունենալու հնարավորություն՝ երիտասարդ գիտնականների համար ․ «Էկոսֆերա»

Երիտասարդ գիտնականները ստացել են հնարավորություն վերապատրաստվելու և ժամանակակից տեխնիկայով զինված լաբորատորիաներ ունենալու

Գաղտնիք չէ, որ մեր երկրում գիտության ոլորտին հատկացվող միջոցները սուղ են, գիտությամբ զբաղվողների աշխատավարձերը ցածր են, բացի դրանից շատ դեպքերում բացակայում են գիտության զարգացման համար նպաստավոր պայմանները։

Այս խնդիրներին զուգահեռ կա մեկ այլ հարց ևս՝ երիտասարդ գիտնականների համար լիարժեք հետազոտություններ անելու, ոլորտում կատարելագործվելու կամ վերապատրաստվելու համար հնարավորությունները քիչ են։

Այսինքն՝ Հայաստանում երիտասարդ գիտնականներին հուզող սոցիալական հարցերից բացի շատ կարևոր են մասնագիտական աճի, վերապատրաստման հնարավորությունները։

Այս մասին պատմեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, աշխարհագրական տեղեկատվական համակարգեր և հեռազնման բաժնի ղեկավար, աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը ու ընդգծելով լաբորատորիաների կամ գիտական հաստատությունների վերազինման կարևորությունը՝ որպես օրինակ բերելով էկոկենտրոնի գործունեությունը, մասնավորապես արբանյակային լուսանկարները վերծանելու գործում մասնագետների վերապատրաստումը:

Ասմարյանը հայտնեց, որ միջազգային դրամաշնորհների միջոցով հնարավորություն է ընձեռնվել երիտասարդ գիտնականների համար։ Նրա խոսքով՝ գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն ուղղված աջակցության ծրագիր է իրականացվում։ Այն կտևի 3 տարի, ֆինանսավորումն աննախադեպ է ՝ 57 մլն ՀՀ դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button