

«Տանը մնալու մշակույթ». 2020թ.-ին օնլայն գնումներին բաժին է հասել մոլորակի ընդհանուր գնումների 1/5 մասը կամ ծախսած յուրաքանչյուր 5 դոլարից 1-ը: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է յուրաքանչյուր 7 դոլարից 1-ը:
Բանկերն ամբողջ աշխարհում կրճատում են ծախսերը՝ համավարակի պարտադրած բարդ իրավիճակը մեղմելու համար: Մասնաճյուղեր փակելու և աշխատակազմ կրճատելու պատճառով ավանդական բանկային գործը պատմության գիրկն է անցնում:
Քիմ Քարդաշյանը դարձել է Forbes-ի մեծահարուստների ցուցակի միլիարդատեր: Ի տարբերություն նրա՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նույն ցուցակում 300 հորիզոնականով կորցրել է դիրքերը:
Կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակակիր, Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ռոբերտ Մանդելը: Աշխարհը նրան անվանում էր Եվրոպայի միասնական արժույթի՝ «եվրոյի հայր»:
2020-ին սպառողներն ամբողջ աշխարհում օնլայն գնումների համար ծախսել են 900 միլիարդ դոլարով ավելի շատ գումար, քան նախորդ տարի: Համավարակը մարդկանց ստիպել է «արժևորել» ինտերնետով պատվիրելու և առաքման միջոցով պատվերը ստանալու հնարավորությունը: