ԿարևորՄշակույթ

Նիցշեն՝ կոմպոզիտոր․ նրա երգերը կհչեն Հայաստանում

Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն եղել է նաև կոմպոզիտոր, իսկ «Այսպես խոսեց զրադաշտը» փիլիսոփայական հայտնի վեպը նա գրել է հերթական անավարտ երաժշտական ստեղծագործությունից հետո։ Երաժշտականություն է եղել նաև նրա «Զրադաշտ»-ում․ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուսը նկատել է դա ու վեպի մոտիվներով սիմֆոնիկ պոեմ գրել։ 

Նիցշեի երգերը Հայաստանում հնչեցնելու գաղափարը «Արար» երգչախմբի   գեղարվեստական ղեկավար, խմբավար Գոռ  Մելքումյանինն է․ դպրոցական տարիներին՝ սեղանի գիրք, համալսարանն ավարտելիս՝ մագիստրոսական թեզի թեմա՝ «Նիցշեն՝ որպես մարմնավորյալ երաժշտություն»։ Զրուցակիցս պատմում է՝ կա նաև հոդված՝ մարդ-երաժշտություն Նիցշեի մասին․ այն շուտով կտպագրվի։ Նիցշեի երաժշտությունն ուսումնասիրելիս, նրա մասին փաստավավերագրական նյութեր կարդալիս Գոռ Մելքումյանը նկատել է, որ շատ է շեշտվում, թե Նիցշեի տարերքը դաշնամուրն էր, սիրելի զբաղմունքը՝ իմպրովիզացիան․

«Ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ է Նիցշեն։ Երգեր նա գրել է ոչ միայն իր տեքստերի հիման վրա, այլև շատ այլ գերմանացի բանաստեղծների, և ոչ միայն գերմանացի։ Հետաքրքիր է, որ նա ունի երգեր՝ գրված  Պուշկինի բանաստեղծությունների վրա: Շատ են զարմանում մարդիկ, երաժիշտները  և նաև երգչախմբի անդամները, երբ իմանում են, որ Նիցշեն եղել է կոմպոզիտոր, գրել է երգեր»,-ասում է Գոռ Մելքումյանը։

Երաժշտական ստեղծագործությունները Նիցշեն հիմնականում անավարտ է թողել։ Նոտաների, երգերի բնօրինակների մի մասը ոչնչացվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, մյուսը՝ հեղինակը հենց ինքն է ոչնչացրել,-պատմում է խմբավարը․

«Ընդամենը 74 կամ 76 ստեղծագործություն է պահպանվել։ Ամեն տարվա ավարտին Նիցշեն որոշում էր, թե դրանցից որոնք են արժանի, որ լինեն, մյուսներն իր ձեռքով էր ոչնչացնում»,-ասում է խմբավարը։

Նիցշեի երգերը Երևանում առաջին անգամ կհչեն ապրիլի 16-ին, «Լոֆթ»-ում։ Երեկոյին մասնակից արվեստագետները կներկայացնեն իրենց գործերը՝ գրված գերմանացի փիլիսոփայի ոգեշնչմամբ։  

Ցուցադրել ավելի
Back to top button